«Ուզում են երկարատև պատերազմ՝ չենք հրաժարվի». երեկ և այսօր հակառակորդը շարունակել է խաղաղ բնակավայրերի հրթիռահրետակոծումը - RadioVan.fm

Онлайн

«Ուզում են երկարատև պատերազմ՝ չենք հրաժարվի». երեկ և այսօր հակառակորդը շարունակել է խաղաղ բնակավայրերի հրթիռահրետակոծումը

2020-10-11 14:56 , Политика, 1357

«Ուզում են երկարատև պատերազմ՝ չենք հրաժարվի». երեկ և այսօր հակառակորդը շարունակել է խաղաղ բնակավայրերի հրթիռահրետակոծումը

Արցախի պաշտպանության բանակը (ՊԲ) հայտնում է, որ երեկ և այսօր՝ հոկտեմբերի 10-ին և 11-ին, Ադրբեջանը շարունակել է հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ ազգաբնակչությանը:

«Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հավատարիմ է հումանիտար հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը: Եթե Ադրբեջանը շարունակի խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և դիմի նախահարձակ գործողությունների, ՊԲ պատասխանը լինելու է անհամաչափ կոշտ»,-ասված է տարածած հաղորդագրությունում:

Նշենք՝ այսօր առավոտյան հրավիրված մամուլի ասուլիսում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ, եթե հակառակորդը երկարատև պատերազմ է ուզում, ապա մենք չենք հրաժարվի:

«Աշխարհում խաղաղություն ամենաշատը ուզում են արցախցիները, բայց մենք նաև չենք կարող պարտադիր պայման ընդունել մի երկրից, որի նպատակն է բնաջնջել Արցախի հազարմայա մշակույթը, պատմությունը, ժողովրդին։ Հայտարարելու եմ հայրենական պատերազմ, և կոչ եմ անելու բոլոր հայերին, ոչ միայն նյութական, այլև նաև, եթե, իհարկե, նրանք ցանկություն ունեն, ֆիզիկական մասնակցություն ունենալ։

Ուզում են երկարատև պատերազմ՝ իրենք են ընտրել այդ ճանապարհը, մենք չենք հրաժարվելու, եթե պարտադրված է այդ պատերազմը»,-մասնավորապես ասել է նա:

Лента

Рекомендуем посмотреть