Թշնամին մեծաքանակ ուժեր կենտրոնացնելով՝ փորձում է ներխուժել Հադրութ․ Վահրամ Պողոսյան - RadioVan.fm

Онлайн

Թշնամին մեծաքանակ ուժեր կենտրոնացնելով՝ փորձում է ներխուժել Հադրութ․ Վահրամ Պողոսյան

2020-10-12 10:50 , Общество, 1474

Թշնամին մեծաքանակ ուժեր կենտրոնացնելով՝ փորձում է ներխուժել Հադրութ․ Վահրամ Պողոսյան

Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են: Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացրելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք: Պաշտպանության բանակը (ՊԲ) ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում:

Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Նշենք՝ Արցախի պաշտպանության նախարարությունն էլ այսօր ավելի վաղ հայտնել էր, որ առավոտյան հակառակորդի կողմից վերսկսվել են հրետանու կրակով ուղեկցվող հրաձգությունները, որոնք ճնշվում են Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում:

Ըստ հաղորդագրության, գիշերվա ընթացքում հակառակորդը ակտիվություն է դրսևորել հատկապես հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում, սակայն օպերատիվ-մարտավարական իրադրությունը իր օգտին փոփոխության ենթարկելու թշնամական ուժերի բոլոր փորձերը կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը ունի մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ:

Лента

Рекомендуем посмотреть