Թշնամին հրադադարի խախտման արդյունքում 200 նոր զոհ ունի, ընդհանուր՝ 4919 - RadioVan.fm

Онлайн

Թշնամին հրադադարի խախտման արդյունքում 200 նոր զոհ ունի, ընդհանուր՝ 4919

2020-10-12 12:54 , Общество, 1250

Թշնամին հրադադարի խախտման արդյունքում 200 նոր զոհ ունի, ընդհանուր՝ 4919

Հրադադարի ռեժիմի խախտումներով վերջին ռազմական գործողությունների ժամանակ հակառակորդը շուրջ 200 կենդանի ուժ է կորցրել, հայկական զինուժի կողմից խոցվել է ևս 3 անօդաչու թռչող սարք, 3 զրահատեխնիկա:

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծած ռազմական գործողությունների օրից՝ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 11-ը, շուրջ 4919 կենդանի ուժ է կորցրել։ Նույն ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 168 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 16 ուղղաթիռ, 514 զրահատեխնիկա (տանկ, ՀՄՄ), 17 ինքնաթիռ, 4 «Սմերչ» կայան, 4 «ՏՕՍ»՝ համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ:

Տվյալները՝ «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ի։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Մոսկվայում, ավելի քան 10 ժամ տևած խորհրդակցությունից հետո, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները` Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ համաձայնել են տասներեք օր շարունակված պատերազմը հոկտեմբերի 10-ին՝ 12։00-ին, մարդասիրական նպատակներով դադարեցնել՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար։

Չնայած այս պայմանավորվածությանը՝ հակառակորդը ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ շարունակել է մարտական գործողությունները՝ լայնորեն կիրառելով հարվածային թռչող սարքեր:

Միաժամանակ թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը։

Հակառակորդն այսօր էլ վերսկսել է հրետանու կրակով ուղեկցվող հրաձգությունները, որոնք ճնշվում են Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում: Թշնամին, միաժամանակ, մեծաքանակ ուժերի կենտրոնացմամբ, փորձում է ներխուժել Հադրութ։

Лента

Рекомендуем посмотреть