«Պատիվ ունեցա»․ կոնգրեսական Շերմանը մասնակցել է լոսանջելեսահայերի բազմամարդ ակցիային - RadioVan.fm

Онлайн

«Պատիվ ունեցա»․ կոնգրեսական Շերմանը մասնակցել է լոսանջելեսահայերի բազմամարդ ակցիային

2020-10-12 14:24 , Политика, 801

«Պատիվ ունեցա»․ կոնգրեսական Շերմանը մասնակցել է լոսանջելեսահայերի  բազմամարդ ակցիային

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը մասնակցել է ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի լոսանջելեսահայերի բազմամարդ ակցիային։

«Այսօր պատիվ ունեցա կանգնել ու իմ զորակցությունը հայտնել Լոս Անջելեսում Հաղթանակի քայլերթի այն հազարավոր մարդկանց, ովքեր հավաքվել էին դատապարտելու ադրբեջանական և թուրքական ագրեսիան ընդդեմ Արցախի և Հայաստանի»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Շերմանը։

Նշենք՝ երեկ Լոս Անջելեսում կազմակերպված բողոքի ակցիան ամենամարդաշատն էր Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված քայլերթից հետո։

Лента

Рекомендуем посмотреть