Դպրոցներում ցերեկային պահակի հաստիքը կկրճատվի - RadioVan.fm

Онлайн

Դպրոցներում ցերեկային պահակի հաստիքը կկրճատվի

2017-11-06 19:39 , Экономика, финансы, 2010

Դպրոցներում ցերեկային պահակի հաստիքը կկրճատվի

2018 թվականին բյուջեի նախագծով կրթության համար նախատեսված է 127 մլրդ դրամ, ինչը այս տարվա բյուջեից 600 մլն դրամով պակաս է, ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի քննարկման ժամանակ տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

600 մլն դրամի կրճատումը, սակայն, չի անդրադառնա կրթության բովանդակության և որակի վրա. իր զեկույցում վստահեցրել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Նրա խոսքով՝ գումարների կրճատում տեղի կունենա տեխնիկական ոլորտում։

«Հանրակրթության ոլորտում, օրինակ, ունենք 4 պահակ, եթե մենք կրճատենք մեկ ու կես հաստիք, կստանանք երկու միլիարդի չափով գումար», -ասել է կրթական գերատեսչության ղեկավարը՝ նկատելով, որ դպրոցում ցերեկային պահակի կարիք չկա ու այդ հաստիքի կրճատումը ևս ավելորդ միջոցների խնայման կբերի:

Лента

Рекомендуем посмотреть