Հրետակոծված Ղազանչեցոցում հնչեցվել է աղոթք հաղթանակի համար - RadioVan.fm

Онлайн

Հրետակոծված Ղազանչեցոցում հնչեցվել է աղոթք հաղթանակի համար

2020-10-13 16:26 , Общество, 1433

Հրետակոծված Ղազանչեցոցում հնչեցվել է աղոթք հաղթանակի համար

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը այցելել է օրեր առաջ հրթիռակոծված Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցի և այնտեղ աղոթք բարձրացրել Հայաստան/Արցախ աշխարհի խաղաղության, զորացման, հաղթանակի և միասնականության համար։

Այդ մասին տեղեկանում ենք Պարգև Սրբազանի ֆեյսբուքյան գրառումից։

Պարգև Սրբազանի մեկ այլ հրապարակումից էլ տեղեկանում ենք, որ նա այսօր այցելել է զինվորական հոսպիտալ, աղոթք բարձրացրել վիրավոր զինվորների շուտափույթ ապաքինման համար։ Արցախի թեմի առաջնորդը բժիշկներին էլ մաղթել է ուժ ու կորով, որպեսզի նրանք առավել զորացած դարմանեն զինվորների վերքերը։

Лента

Рекомендуем посмотреть