Բոյկոտե՛ք թուրքական ամեն բան՝ ներմուծումը, արտահանումը, ներդրումներն ու զբոսաշրջությունը. Սաուդյան Արաբիայի արքայազն - RadioVan.fm

Онлайн

Բոյկոտե՛ք թուրքական ամեն բան՝ ներմուծումը, արտահանումը, ներդրումներն ու զբոսաշրջությունը. Սաուդյան Արաբիայի արքայազն

2020-10-13 17:21 , Мир, 2609

Բոյկոտե՛ք թուրքական ամեն բան՝ ներմուծումը, արտահանումը, ներդրումներն ու զբոսաշրջությունը. Սաուդյան Արաբիայի արքայազն

Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլռահման բին Մուսաադ բին Աբդուլազիզ ալ-Սաուդը հորդորել է բոյկոտել թուրքական ապրանքները, գրում է ermenihaber–ը։

Աբդուլռահման բին Մուսաադը այսպիսի կոչով հանդես է եկել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարել է. «Քաթարում թուրքական բանակը նպաստում է Պարսից ծոցի երկրներում իրավիճակի կայունացմանը»:

Արքայազնը, կիսվելով Էրդողնի հայտարարության մասին BBC-ի հրապարակումը, գրել է. «Ահա սրա պատճառով պետք է բոյկոտենք թուրքական ապրանքները,- ապա հեգնանքով ավելացրել. – կոչ եմ անում բոյկոտել թուրքական ապրանքները, որպեսզի հնարավոր լինի կայունացնել ու ամրապնդել Թուրքիայի տնտեսական վիճակը»:

Սաուդյան Արաբիայի առևտրային պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանն այդ թեմայով նույնպես գրառում է արել Twitter-ում:

«Բոյկոտե՛ք թուրքական ամեն բան՝ ներմուծումը, արտահանումը, ներդրումներն ու զբոսաշրջությունը: Այժմ դա յուրաքանչյուր գործարարի և սպառողի պարտականությունն է»։

Նշենք, որ Սաուդյան Արաբիայում շաբաթներ առաջ նույնպես հայտարարվել էր թուրքական ապրանքների բոյկոտ:

Лента

Рекомендуем посмотреть