350 զոհ, խոցված 20 զրահատեխնիկա, 3 անօդաչու, 1 ինքնաթիռ․ հակառակորդի նոր կորուստները - RadioVan.fm

Онлайн

350 զոհ, խոցված 20 զրահատեխնիկա, 3 անօդաչու, 1 ինքնաթիռ․ հակառակորդի նոր կորուստները

2020-10-14 11:18 , Общество, 928

350 զոհ, խոցված 20 զրահատեխնիկա, 3 անօդաչու, 1 ինքնաթիռ․ հակառակորդի նոր կորուստները

Հրադադարի ռեժիմի խախտումներով ռազմական գործողությունների ժամանակ հակառակորդը վերջին 1 օրում 350 կենդանի ուժ է կորցրել, հայկական զինուժի կողմից խոցվել է ևս 3 անօդաչու թռչող սարք, 20 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ։

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծած ռազմական գործողությունների օրից՝ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 13-ը, շուրջ 5489 կենդանի ուժ է կորցրել։ Նույն ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 176 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 16 ուղղաթիռ, 541 զրահատեխնիկա (տանկ, ՀՄՄ), 19 ինքնաթիռ, 4 «Սմերչ» կայան, 4 «ՏՕՍ»՝ համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ:

Տվյալները՝ «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ի։

Лента

Рекомендуем посмотреть