Ուկրաինան և Թուրքիան պատրաստվում են նոր ռազմական համաձայնագիր ստորագրել - RadioVan.fm

Онлайн

Ուկրաինան և Թուրքիան պատրաստվում են նոր ռազմական համաձայնագիր ստորագրել

2020-10-14 13:37 , Мир, 1343

Ուկրաինան և Թուրքիան պատրաստվում են նոր ռազմական համաձայնագիր ստորագրել

Ուկրաինան և Թուրքիան ռազմական համագործակցության մասին նոր պայմանագիր կկնքեն. որոշումն ընդունվել է կառավարության՝ նախօրեին կայացած նիստում։ Այդ մասին գրում է RBC-ն։

Ակնկալվում է, որ այն կստորագրվի այս շաբաթվա ընթացքում, գրում է լրատվամիջոցը՝ մանրամասնելով, որ երկու երկրների կառավարությունների միջև շրջանակային ռազմական համաձայնագրի ստորագրումը նախատեսված է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Թուրքիա՝ հոկտեմբերի 15-ից 17-ը կատարելիք այցի ընթացքում։

«Ակտի նախագծի ընդունումը իրավական հիմք կստեղծի 21 ուղղություններով այս ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման համար»,-Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Թարանի խոսքերն է մեջբերում պարբերականը;

Միաժամանակ հիշեցվում է, որ փետրվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ուկրաինա կատարած այցի ժամանակ, կողմերը պայմանավորվել էին ռազմական օժանդակության և AN-178 ինքնաթիռի մատակարարման շուրջ:

Պարբերականը նկատում է, որ Կիևն ու Անկարան ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ավելի քան 50 համատեղ նախագծեր են իրականցնում։

Лента

Рекомендуем посмотреть