Մարտունիում թշնամու ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա Արծվիկը վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում - RadioVan.fm

Онлайн

Մարտունիում թշնամու ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա Արծվիկը վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում

2020-10-15 11:44 , Общество, 1385

Մարտունիում թշնամու ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա Արծվիկը վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում

«2 տարեկան Արծվիկի այս սաստող ու խոսուն հայացքը ուղղված է Աշխարհին...Արծվիկը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում !!!»,-այդ մասին հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ նշելով, որ Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունից հետո փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում:

«Ունի վնասվածքներ նաև վերջույթներում, գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ։ Ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է»,-գրել է Արմեն Մուրադյանը:

Երեկ էլ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես Վարդենիսում, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա, ով մեքենայով գնալիս է եղել դաշտ հողագործական աշխատանքի:

Պատանին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Բուժկենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանի փոխանցմամբ՝ Նարեկն Այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Պատանին ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ։

Այս դեպքին էլ անդրադառնալով՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը գրել է.

«14 տարեկան Նարեկին առողջացնելու ենք, իսկ մեղավորներին դաժան պատժելու ենք ու շուտով...»:

Лента

Рекомендуем посмотреть