«Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը այցելել է գյանջա և մի լալահառաչ թվիթ արել, իսկ ինչո՞վ է զբաղված ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը». պարսավանքի արշավ՝ ընդդեմ Շոմբի Շարպի - RadioVan.fm

Онлайн

«Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը այցելել է գյանջա և մի լալահառաչ թվիթ արել, իսկ ինչո՞վ է զբաղված ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը». պարսավանքի արշավ՝ ընդդեմ Շոմբի Շարպի

2020-10-15 12:37 , Политика, 1316

«Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը այցելել է գյանջա և մի լալահառաչ թվիթ արել, իսկ ինչո՞վ է զբաղված ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը». պարսավանքի արշավ՝ ընդդեմ Շոմբի Շարպի

Իրավապաշտպան, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը այցելել է գյանջա և մի լալահառաչ թվիթ արել՝ քաղաքացիական անձանց չթիրախավորելու մասին։

Հիմա՝ հարցեր։ Իսկ ինչո՞վ է զբաղված Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարպը։ Ինչու՞ չի այցելել Ստեփանակերտ, Շուշի, Մարտունի, կամ գոնե Վարդենիս։ Արդյո՞ք նա տեղեկացնում է ՄԱԿ-ի վերաբերելի կառույցներին՝ Արցախում և ՀՀ-ում քաղաքացիական բնակչության, քաղաքացիական օբյեկտների, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման մասին, ադրբեջանի մյուս ռազմական հանցագործությունների մասին։

Կարծում եմ, Շոմբի Շարպի վարքագիծն անընդունելի է, և այդ ֆունկցիոներն անձամբ պետք է գիտակցի, որ մենք նկատում ենք նրա անգործությունը և ի խորոց սրտի պարսավում այդ կեղծավորությունը, կողմնակալությունը և անսկզբունքայնությունը»։

Այս իրողությունից ելներով՝ իրավապաշտպանը հայտարարում է Twitter-ում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարպի նկատմամբ պարսավանքի արշավ սկսելու մասին՝ հետևյալ մոտիվով.

«Որտե՞ղ են ձեր թվիթերը Ստեփանակերտից, Մարտակերտից, Մարտունուց և Վարդենիսից»/@ShombiSharp Of @UNArmenia, where are your tweets from Stepanakert, Martakert, Martuni and Vardenis?, «Ինչո՞ւ եք կույր մնում: Ինչո՞ւ եք կողմնակալ»/Why do you remain blind? Why are you biased?:

Նշենք՝ երեկ էլ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ՄԱԿ-ից և ՅՈՒՆԻՍԵՖ-ից Արցախի քաղաքացիական բնակչության հետ կատարվողի վերաբերյալ գնահատականներում ու արձագանքներում հավասար վերաբերմունք է պահանջել:

«Ինչպե՞ս հասկանալ դա. ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները կողմնակալ գրառումնե՞ր են կատարում պատերազմի հետևանքների մասին: Որտե՞ղ է ՄԱԿ-ը, որտե՞ղ է ՅՈՒՆԻՍԵՖԸ, երբ Արցախի քաղաքացիական բնակչությունը սպանվում է Ադրբեջանի ագրեսիայի պատճառով: Ոչ մի բառ, ոչ մի այցելություն, ոչ մի օգնություն: Պահանջում եմ հավասար վերաբերմունք մարդկային ողբերգությանը»,-Twitter-ում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը:

Лента

Рекомендуем посмотреть