Հակառակորդը 350 նոր զոհ ունի, 5 զրահատեխնիկայի, 4 անօդաչուի, 1 ինքնաթիռի կորուստ - RadioVan.fm

Онлайн

Հակառակորդը 350 նոր զոհ ունի, 5 զրահատեխնիկայի, 4 անօդաչուի, 1 ինքնաթիռի կորուստ

2020-10-15 16:18 , Общество, 977

Հակառակորդը 350 նոր զոհ ունի, 5 զրահատեխնիկայի, 4 անօդաչուի, 1 ինքնաթիռի կորուստ

Հրադադարի ռեժիմի խախտումներով ռազմական գործողությունների ժամանակ վերջին տվյալներով հակառակորդը 350 կենդանի ուժ է կորցրել, հայկական զինուժի կողմից խոցվել է ևս 4 անօդաչու թռչող սարք, 5 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ։

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծած ռազմական գործողությունների օրից՝ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 14-ը, շուրջ 5839 կենդանի ուժ է կորցրել։ Նույն ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 180 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 16 ուղղաթիռ, 546 զրահատեխնիկա (տանկ, ՀՄՄ), 20 ինքնաթիռ, 4 «Սմերչ» կայան, 4 «ՏՕՍ»՝ համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ:

Տվյալները՝ «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ի։

Лента

Рекомендуем посмотреть