Հանուն մեր փոքրիկների ժպտացող աչքերի՝ մենք պարտավոր ենք հաղթել․ Արցախի նախագահի խոսնակ - RadioVan.fm

Онлайн

Հանուն մեր փոքրիկների ժպտացող աչքերի՝ մենք պարտավոր ենք հաղթել․ Արցախի նախագահի խոսնակ

2020-10-15 01:13 , Общество, 996

Հանուն մեր փոքրիկների ժպտացող աչքերի՝ մենք պարտավոր ենք հաղթել․ Արցախի նախագահի խոսնակ

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այս փոքրիկ հրաշքը Ստեփանակերտի այս օրերի ամենահավատարիմ բնակիչներից է: Նրա նման շատերը կան: Հանուն մեր փոքրիկների ուրախ ու ժպտացող աչքերի՝ մենք պարտավոր ենք հաղթել ու կհաղթենք»:

Ի հեճուկս 2020 թ հոկտեմբերի 9-10 Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ՝ մարդասիրական նպատակներով ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման համար հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությանը, ադրբեջանական բանակը, գտնվելով Թուրքիայի հրամանատարության և ղեկավարման ներքո, շարունակում է սեպտեմբերի 27-ից սկսած ագրեսիվ գործողությունները և Արցախի տարածքի հրետակոծությունները, այդ թվում՝ խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների վրա։

Այսօր առավոտյան արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հյուսիսային և հարավարևելյան ուղություններով հակառակորդը վերսկսել է հրետանային ակտիվ կրակը: Ժամեր առաջ հայկական կողմը հայտնել է, որ հարավում ծանր ու համառ մարտեր են ընթանում։

Лента

Рекомендуем посмотреть