Կուտակային համակարգի մասնակիցներից որոշ մասի աշխատանքային ստաժը կհաշվարկվի - RadioVan.fm

Онлайн

Կուտակային համակարգի մասնակիցներից որոշ մասի աշխատանքային ստաժը կհաշվարկվի

2017-11-07 14:35 , Общество, 1168

Կուտակային համակարգի մասնակիցներից որոշ մասի աշխատանքային ստաժը կհաշվարկվի

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների ապագա կենսաթոշակների չափը որոշվելու է ոչ թե նրանց ունեցած աշխատանքային ստաժի տարիների քանակով, այլ նրանց կուտակած գումարի չափով: Այնուամենայնիվ, նոր համակարգի մասնակիցների մի մասի աշխատանքային ստաժը ապագայում հաշվի կառնվի:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնից տեղեկացնում են, որ եթե կուտակային բաղադրիչի մասնակից հանդիսացող` 1974 թվականին և դրանից հետո ծնված անձը կենսաթոշակի անցնելու պահին ունենա առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ, ապա նա, բացի իր կուտակային կենսաթոշակից, կստանա նաև պետական աշխատանքային կենսաթոշակ` նախքան 2014 թվականը ունեցած աշխատանքային ստաժի տարիների դիմաց:

Մինչդեռ եթե 1964-1974թթ. ծնված անձը կամավոր միանա կուտակային բաղադրիչին նախքան 2018 թվականի հուլիսի 1-ը, ապա նա, բացի կուտակային կենսաթոշակից, կստանա նաև պետական աշխատանքային կենսաթոշակ, որը կհաշվարկվի իր աշխատանքային ստաժի բոլոր տարիներիդիմաց:

«Կուտակային համակարգին կամավոր միանալը շահավետ է»,-արձանագրում են Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնից՝ նշելով, որմինչև 2018 թվականի հուլիսի 1-ը համակարգին միանալու դեպքում` Դուք ապագայում կենսաթոշակ կստանաք միանգամից երկու բաղադրիչներից: Ընդ որում` աշխատանքային կենսաթոշակը կհաշվարկվի աշխատանքային ստաժի բոլոր տարիների համար` ի տարբերություն համակարգի պարտադիր մասնակիցների, որոնց աշխատանքային կենսաթոշակը հաշվարկելիս հաշվի են առնվելու միայն մինչև 2014 թվականը ունեցած աշխատանքային ստաժի տարիները:

Лента

Рекомендуем посмотреть