Հակառակորդը 120 նոր զոհ ունի, 6 զրահատեխնիկայի, 1 անօդաչուի, 1 ինքնաթիռի կորուստ - RadioVan.fm

Онлайн

Հակառակորդը 120 նոր զոհ ունի, 6 զրահատեխնիկայի, 1 անօդաչուի, 1 ինքնաթիռի կորուստ

2020-10-16 10:14 , Общество, 882

Հակառակորդը 120 նոր զոհ ունի, 6 զրահատեխնիկայի, 1 անօդաչուի, 1 ինքնաթիռի կորուստ

Հրադադարի ռեժիմի խախտումներով ռազմական գործողությունների ժամանակ վերջին տվյալներով հակառակորդը 120 կենդանի ուժ է կորցրել, հայկական զինուժի կողմից խոցվել է ևս 1 անօդաչու թռչող սարք, 6 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ։

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծած ռազմական գործողությունների օրից՝ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 15-ը, շուրջ 5959 կենդանի ուժ է կորցրել։ Նույն ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 181 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 16 ուղղաթիռ, 552 զրահատեխնիկա (տանկ, ՀՄՄ), 21 ինքնաթիռ, 4 «Սմերչ» կայան, 4 «ՏՕՍ»՝ համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ:

Տվյալները՝ «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ի։

Лента

Рекомендуем посмотреть