Թշնամու 5 տանկ, մեկ ՀՄՄ և 1 «Տոս» խոցած զինծառայողը չի պատրաստվում այդքանով սահմանափակվել - RadioVan.fm

Онлайн

Թշնամու 5 տանկ, մեկ ՀՄՄ և 1 «Տոս» խոցած զինծառայողը չի պատրաստվում այդքանով սահմանափակվել

2020-10-17 00:35 , Общество, 1277

Թշնամու 5 տանկ, մեկ ՀՄՄ և 1 «Տոս» խոցած զինծառայողը չի պատրաստվում այդքանով սահմանափակվել

«Այժմ փորձելու եմ ձեզ ներկայացնել այս փոքր հերոսին, իրականում ինքը հսկա է, որովհետև այս երիտասարդը խոցել է 5 տանկ, մեկ ՀՄՄ և 1 «Տոս»: Հակատանկիստ է»,-«Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ում այսօր երեկոյան կայացած ճեպազրույցում ժամկետային զինծառայող Հարություն Դոխոյանին այսպես ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Ինքը՝ հերոսը, խոսեց թիկունքից եկող աջակցության և ուժի մասին և, թե որքան ամուր է հայ զինվորն այդ հարցում:

«Երբ բացում ես ծանրոցը և գտնում ես ուզածդ, դա մեծ ուրախություն է պարգևում, երբ գալիս է մեքենան, որտեղ տաք ծածկոցներ են, ասում ենք՝ տղե՛րք, մենք էս գիշեր չմրսեցինք: Հայ ժողովրդի աջակցությունը մեծ ուժ է»,- ասաց զինծառայողը:

Թշնամու 7 տեխնիկա խոցած Հարությունը, որն այս օրերին ապաքինվում է ձեռքի շրջանում ստացած վիրավորումից, չի պատրաստվում դրանով սահմանափակվել:

«Ապաքինվելուց հետո միանգամից մեկնելու եմ մարտի դաշտ, խփածով չեմ սահմանափակվելու»,-ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանի և Հարություն Դոխոյանի մամլո ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում:

Նշենք՝ հակառակորդի 7 տեխնիկա խոցած զինծառայողի մասին օրեր առաջ «Մեր ժամանակների հերոսը» խորագրով տեսանյութ էր տարածել «Զինուժ մեդիան»:

Лента

Рекомендуем посмотреть