Արցախի դեմ կռվող սիրիացի զինյալների շրջանում խուճապ է, շատերը հրաժարվել են մեկնել Ադրբեջան, շատերին թույլ չեն տալիս - RadioVan.fm

Онлайн

Արցախի դեմ կռվող սիրիացի զինյալների շրջանում խուճապ է, շատերը հրաժարվել են մեկնել Ադրբեջան, շատերին թույլ չեն տալիս

2020-10-17 13:09 , Общество, 462

Արցախի դեմ կռվող սիրիացի զինյալների շրջանում խուճապ է, շատերը հրաժարվել են մեկնել Ադրբեջան, շատերին թույլ չեն տալիս

Անկախ լրագրող Լինդսի Սնելը, ով այս օրերին ակտիվորեն լուսաբանում է Արցախյան գոյամարտը, Twitter-ըան գրառումներում հղում անելով արաբական աղբյուրներին՝ նշում է, որ ադրբեջանական զինուժի կազմում ռազմական գործողությունների մասնակցող գրոհայինների շրջանում խուճապ է:

Ըստ նրա՝ «Սուլթան Մուրադ» ահաբեկչական ստորաբաժանման 250 զինյալներ հրաժարվել են մեկնել Ադրբեջան:

««Համզա» խմբավորումից ուղարկել են 1000 զինյալներ, որոնցից շուրջ 300-ը վերադարձել են, շատերը՝ մահացել: (Ես դեռ զարմացած եմ վերադարձի առիթով: Համզայի մնացյալ մասը հուսահատորեն փորձում է վերադառնալ, բայց նրանց թույլ չեն տալիս)»,-գրել է Լինդսի Սնելը:

Լրագրողի փոխանցմամբ՝ նրանք, ովքեր հասցրել են վերադառնալ, հաղորդում են, որ ադրբեջանական բանակը մոտակայքում է եղել, բայց չի կռվել, այլ սիրիացիներից ավելի քան 200 մետր հետ է եղել: Այսինքն՝ ըստ սիրիացի զինվորականի, Ադրբեջանն օգտագործում է սիրիացիներին՝ որպես մարդկային վահանի:

Лента

Рекомендуем посмотреть