Հակառակորդը 150 նոր զոհ ունի, 2 զրահատեխնիկայի, 5 անօդաչուի, 1 ինքնաթիռի կորուստ - RadioVan.fm

Онлайн

Հակառակորդը 150 նոր զոհ ունի, 2 զրահատեխնիկայի, 5 անօդաչուի, 1 ինքնաթիռի կորուստ

2020-10-17 14:14 , Общество, 1013

Հակառակորդը 150 նոր զոհ ունի, 2 զրահատեխնիկայի, 5 անօդաչուի, 1 ինքնաթիռի կորուստ

Հրադադարի ռեժիմի խախտումներով ռազմական գործողությունների ժամանակ վերջին տվյալներով հակառակորդը 150 կենդանի ուժ է կորցրել, հայկական զինուժի կողմից խոցվել է ևս 5 անօդաչու թռչող սարք, 2 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ։

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծած ռազմական գործողությունների օրից՝ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 16-ը, շուրջ 6109 կենդանի ուժ է կորցրել։ Նույն ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 186 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 16 ուղղաթիռ, 554 զրահատեխնիկա (տանկ, ՀՄՄ), 22 ինքնաթիռ, 4 «Սմերչ» կայան, 4 «ՏՕՍ»՝ համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ:

Տվյալները՝ «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ի։

Лента

Рекомендуем посмотреть