Պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը կառավարության ուշադրության կենտրոնում է. վարչապետ - RadioVan.fm

Онлайн

Պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը կառավարության ուշադրության կենտրոնում է. վարչապետ

2017-11-08 16:23 , Экономика, финансы, 2075

Պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը կառավարության ուշադրության կենտրոնում է. վարչապետ

«Մենք նպատակ ենք դրել բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը Հայաստանում և ունենք դրա համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները՝ արդիական տեխնոլոգիաների ներդրման, բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման, ներմուծման փոխարինման, արտահանման ծավալների ու աշխարհագրության ընդլայնման և գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով»,-այս մասին այսօր ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ողջույնի խոսքով հանդես գալով «Հայագրոֆորում» համաժողովի բացմանը:

Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում է պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը:

«Օբյեկտիվորեն գնահատելով այսօրվա մեր իրավիճակը՝ պետք է փաստենք, որ գյուղատնտեսության զարգացման ճանապարհին ունենք նաև բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծենք՝ ոռոգման ջրի կայուն մատակարարումը, զոնինգը, չմշակվող հողերը, արտադրողականության և արդյունավետության պակասը և այլն: Խնդիրների լուծումը յուրաքանչյուրիցս պահանջում է հետևողական աշխատանք»,-ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ կառավարության այսօրվա ջանքերն ուղղված են ոլորտում ստեղծելու ամուր նախադրյալներ և նոր հնարավորություններ՝ մրցունակ, շահութաբեր, կայուն զարգացող և ինդուստրիալ գյուղատնտեսության զարգացման համար:

Лента

Рекомендуем посмотреть