Հակառակորդը 50 նոր զոհ ունի, 10 զրահատեխնիկայի, 5 անօդաչուի, 1 ինքնաթիռի կորուստ - RadioVan.fm

Онлайн

Հակառակորդը 50 նոր զոհ ունի, 10 զրահատեխնիկայի, 5 անօդաչուի, 1 ինքնաթիռի կորուստ

2020-10-20 13:07 , Общество, 963

Հակառակորդը 50 նոր զոհ ունի, 10 զրահատեխնիկայի, 5 անօդաչուի, 1 ինքնաթիռի կորուստ

Հրադադարի ռեժիմի խախտումներով ռազմական գործողությունների ժամանակ վերջին տվյալներով հակառակորդը 50 կենդանի ուժ է կորցրել, հայկական զինուժի կողմից խոցվել է ևս 5 անօդաչու թռչող սարք, 10 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ։

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծած ռազմական գործողությունների օրից՝ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 19-ը, շուրջ 6309 կենդանի ուժ է կորցրել։ Նույն ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 200 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 16 ուղղաթիռ, 576 զրահատեխնիկա (տանկ, ՀՄՄ), 23 ինքնաթիռ, 4 «Սմերչ» կայան, 4 «ՏՕՍ»՝ համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ:

Տվյալները՝ «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ի։

Лента

Рекомендуем посмотреть