«Վերջապես «Բայրաքթարի» բեկորներ ունենք»․ Փաշինյանը՝ Արցախի դեմ կռվում Թուրքիայի անմիջական ներգրավվածության ապացույցի մասին - RadioVan.fm

Онлайн

«Վերջապես «Բայրաքթարի» բեկորներ ունենք»․ Փաշինյանը՝ Արցախի դեմ կռվում Թուրքիայի անմիջական ներգրավվածության ապացույցի մասին

2020-10-20 15:58 , Политика, 1045

«Վերջապես «Բայրաքթարի» բեկորներ ունենք»․ Փաշինյանը՝ Արցախի դեմ կռվում Թուրքիայի անմիջական ներգրավվածության ապացույցի մասին

«Պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության (ՊԲ) բանակը շուրջ 1 տասնյակ «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքեր է խոցել: Խոցված սարքերից ոչ մեկը, սակայն, ՊԲ վերահսկողության տակ գտնվող տարածքներում չէին ընկել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարծես վերջապես «Բայրաքթարի» բեկորներ ունենք, ինչից ակնհայտ է դառնում, որ այն արտադրվել է սեպտեմբերին, իսկ գերժամանակակից տեսախցիկը Կանադայում արտադրվել է հունիսին:

Ինչով է սա կարևոր. կոնկրետ փաստով ապացուցվում է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը Արցախի դեմ մղվող ահաբեկչական պատերազմում:

Եվ այն երկրները, որոնք «Բայրաքթարի» համար անհրաժեշտ բաղադրամասեր են մատակարարում Թուրքիային՝ այս փաստի բերումով պետք է հետևեն Կանադայի օրինակին և կասեցնեն հետագա մատակարարումները»,-գրել է վարչապետը։

Лента

Рекомендуем посмотреть