Հակառակորդը 150 նոր զոհ ունի, 4 զրահատեխնիկայի, 2 անօդաչուի կորուստ - RadioVan.fm

Онлайн

Հակառակորդը 150 նոր զոհ ունի, 4 զրահատեխնիկայի, 2 անօդաչուի կորուստ

2020-10-21 16:03 , Общество, 920

Հակառակորդը 150 նոր զոհ ունի, 4 զրահատեխնիկայի, 2 անօդաչուի կորուստ

Հրադադարի ռեժիմի խախտումներով ռազմական գործողությունների ժամանակ վերջին տվյալներով հակառակորդը 150 կենդանի ուժ է կորցրել, հայկական զինուժի կողմից խոցվել է ևս 2 անօդաչու թռչող սարք, 4 զրահատեխնիկա։

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծած ռազմական գործողությունների օրից՝ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 20-ը, շուրջ 6459 կենդանի ուժ է կորցրել։ Նույն ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 202 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 16 ուղղաթիռ, 580 զրահատեխնիկա (տանկ, ՀՄՄ), 23 ինքնաթիռ, 4 «Սմերչ» կայան, 4 «ՏՕՍ»՝ համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ:

Տվյալները՝ «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ի։

Лента

Рекомендуем посмотреть