Դիմակ չկրողը թշնամական կենսաբանական զենք է. ԿԳՄՍ նախարար - RadioVan.fm

Онлайн

Դիմակ չկրողը թշնամական կենսաբանական զենք է. ԿԳՄՍ նախարար

2020-10-21 17:45 , Политика, 810

Դիմակ չկրողը թշնամական կենսաբանական զենք է. ԿԳՄՍ նախարար

«Այսօր համավարակի ճակատում մահացել է 20 մարդ»,-ֆեյսբուքյան գրառմամբ արձանագրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (ԿԳՄՍՆ) Արայիկ Հարությունյանը։

«Դիմակ չկրողը թշնամական կենսաբանական զենք է, որովհետև վարակը տարածելով՝ «Սմերչից» կամ «Գրադից» պակաս մարդասպան չէ»,-գրել է նա։

Նշենք՝ վերջին 24 ժամում ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) 1836 նոր դեպք է հաստատվել, արձանագրվել է մահվան 20 դեպք, որոնցից 1-ը 16-ամյա աղջիկ է եղել, առողջացել է 485 մարդ: Կորոնավիրուսով հիվանդ ևս 3 մարդ էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով։

Պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 17 869 մարդ։

Лента

Рекомендуем посмотреть