Հակառակորդը արցախյան բանակի դեմ կիրառում է նաև չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքներ․ Արցախի ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Հակառակորդը արցախյան բանակի դեմ կիրառում է նաև չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքներ․ Արցախի ՊՆ

2020-10-21 19:30 , Общество, 972

Հակառակորդը արցախյան բանակի դեմ կիրառում է նաև չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքներ․ Արցախի ՊՆ

Թշնամական ուժերը, բացի իսրայելական և թուրքական զինատեսակներից, արցախյան բանակի դեմ կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ: Այդ մասին հայտնում է Արցապխի պաշտպանության նախարարությունը (ՊՆ):

Նշվում է, որ Արցախի պաշտպանության բանակի (ՊԲ) համապատասխան ծառայությունների տրամադրության տակ են հայտնվել չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքների կիրառումն ապացուցող փաստեր:

Ընդգծվում է` վերոնշյալ հրետանային կայանքները գտնվում են Ադրբեջանի ԶՈւ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի սպառազինության հաստիքացուցակում, ինչը նշանակում է, որ սեպտեմբերի 27-ից սկսված մարտերի ընթացքում ՊԲ իրականացրած թիրախային հարվածների հետևանքով Ադրբեջանի ԶՈւ կորպուսային հրետանին կրել է լուրջ կորուստներ:

Արցախի ՊՆ-ն միաժամանակ ներկայացնում է ՊԲ հետախուզական ծառայությունների տրամադրության տակ եղած DANA ինքնագնաց հրետանային դիվիզիոնի՝ հարավային ուղղությամբ ծավալված մարտակարգերի լուսանկարները:

Лента

Рекомендуем посмотреть