«Ամեն անգամ մեղքի զգացումով մտել եմ փափուկ անկողին». Հայաստանի միակ կին քաղաքապետը կամավորագրվում է - RadioVan.fm

Онлайн

«Ամեն անգամ մեղքի զգացումով մտել եմ փափուկ անկողին». Հայաստանի միակ կին քաղաքապետը կամավորագրվում է

2020-10-21 23:42 , Общество, 1150

«Ամեն անգամ մեղքի զգացումով մտել եմ փափուկ անկողին». Հայաստանի միակ կին քաղաքապետը կամավորագրվում է

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հայտարարել է հայրենիքի պաշտպանությանը կամավորագրվելու և իր բաժին հաղթանակի հետևից գնալու մասին։

«Ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, հայտարարում եմ, որ այսօրվանից կամավորագրվում եմ Հայրենիքի պաշտպանությանը և գնալու եմ իմ բաժին հաղթանակի հետևից:

Ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, այս ընթացքում եղել եմ էջմիածնեցի բոլոր քաջ նահատակների հոգեհանգիստներին, կիսել նրանց կանանց, մայրերի ու քույրերի վիշտը և դրանից հետո ամեն անգամ մեղքի զգացումով մտել փափուկ անկողին: Ես տեսել եմ Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած 18 տարեկան զինվորների, և ինքս իմ ուժերի ներածի չափով իմ պարտքն ունեմ նրանց առաջ:

Այժմ ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, կոչ եմ անում էջմիածնեցի տղամարդկանց այս պահից զինվորագրվել, կազմել կամավորական ջոկատ և միանալ Հայրենիքի պաշտպանությանը:

ԿԱՄԱՎՈՐԱԳՐՎԵԼ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՀԵՆՑ ՎԱՂԸ ՄԵԿՆԵԼ ԱՌԱՋՆԱԳԻԾ: Մանրամասներին կտեղեկանաք, երբ գաք քաղաքապետարան կամավորագրվելու:

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ »,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Նշենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը, գոնե այս փուլում, դիվանագիտական լուծում չունի, և հայկական կողմի անելիքը մինչև վերջ պայքարելն է, և կռվելն այնքան ժամանակ, մինչև դիվանագիտական ճանապարհով հնարավոր կլինի հասնել ընդունելի որևէ տարբերակի։ Ըստ այդմ էլ նա կոչ արեց տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին կամավորական ջոկատներ ձևավորել:

Վարչապետի կոչին արդեն արձագանքել են Արմավիր քաղաքապետը, Լոռու մարզպետը:

Лента

Рекомендуем посмотреть