Հակառակորդը 80 նոր զոհ ունի, 8 զրահատեխնիկայի, 4 անօդաչուի կորուստ - RadioVan.fm

Онлайн

Հակառակորդը 80 նոր զոհ ունի, 8 զրահատեխնիկայի, 4 անօդաչուի կորուստ

2020-10-23 14:49 , Общество, 875

Հակառակորդը 80 նոր զոհ ունի, 8 զրահատեխնիկայի, 4 անօդաչուի կորուստ

Հրադադարի ռեժիմի խախտումներով ռազմական գործողությունների ժամանակ վերջին տվյալներով հակառակորդը 80 կենդանի ուժ է կորցրել, հայկական զինուժի կողմից խոցվել է ևս 4 անօդաչու թռչող սարք, 8 զրահատեխնիկա։

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծած ռազմական գործողությունների օրից՝ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 22-ը, շուրջ 6539 կենդանի ուժ է կորցրել։ Նույն ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 206 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 16 ուղղաթիռ, 588 զրահատեխնիկա (տանկ, ՀՄՄ), 24 ինքնաթիռ, 4 «Սմերչ» կայան, 4 «ՏՕՍ»՝ համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ:

Տվյալները՝ «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ի։

Лента

Рекомендуем посмотреть