Փոքրիկ Լուիզային Հայաստանում 6 տարի չեն կարողանում ախտորոշել. ծնողների հույսը Գերմանիան է, սակայն գումար չկա:
Լուիզա Թութունջյանը 10 տարեկան է, բնակվում է Երևանում: Փոքրիկի մոտ չորս տարեկանից ի հայտ է եկել եղջերացանց տեսակի հիվանդություն, որն արդեն վեց տարի է Հայաստանում չեն կարողանում բուժել: Այդ ընթացքում միայն կանխվել է սուր վիճակը հորմոնային դեղամիջոցներով, սակայն ինչն է այդ ցանի առաջացման պատճաառը և դրա դեմ բուժում իրականացնելը մինչ օրս հայտնի չէ: Երեխան հիմա էլ բուժվում է Արաբկիր բժշկական կենտրոնում, կատարվել է նույնիսկ գենետիկ հետազոտություն, իսկ բժիշկներն այդպես էլ չեն կարողանում գտնել ալերգիայի բուն պատճառը: Երեխայի ծնողները դիմել են Գերմանիայի Դաշնության Քյոլնի Ալերգո կենտրոն և ստացել են հրավեր՝ երեխայի հիվանդության հետազոտման և ախտորոշման, որի արդյունքում կկարողանան կատարել բուժում: