Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելությունը խրախուսվում է լուսանկարներ և տեսանյութեր տարածելու միջոցով. ՀՀ ՄԻՊ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելությունը խրախուսվում է լուսանկարներ և տեսանյութեր տարածելու միջոցով. ՀՀ ՄԻՊ

2020-10-23 16:41 , Право, 950

Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելությունը խրախուսվում է լուսանկարներ և տեսանյութեր տարածելու միջոցով. ՀՀ ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը գրում է․

«Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու համար ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ։

Ադրբեջանական լրատամիջոցների ու սոցիալական մեդիայի ուսումնասիրությունները, հավաքագրած ապացույցները ցույց են տալիս, որ ատելությունը համատարած է և ունի բարձր խրախուսում, այդ թվում՝ իրականացվում է Ադրբեջանում հայտնված հայերի լուսանկարներ ու տեսանյութեր տարածելու միջոցով։

Հ․Գ․ Մենք կապի մեջ ենք մեր գերիների ընտանիքների հետ։ Մեր մասով՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում արվում է առավելագույնը՝ առաջնահերթ կապ ապահովելով նաև միջազգային կառույցների հետ»։

Лента

Рекомендуем посмотреть