Արցախի ողջ տարածքն այլևս մարտադաշտ է, և մենք դատապարված ենք հաղթելու. Սենոր Հասրաթյան - RadioVan.fm

Онлайн

Արցախի ողջ տարածքն այլևս մարտադաշտ է, և մենք դատապարված ենք հաղթելու. Սենոր Հասրաթյան

2020-10-25 19:56 , Общество, 168

Արցախի ողջ տարածքն այլևս մարտադաշտ է,  և մենք դատապարված ենք հաղթելու. Սենոր Հասրաթյան

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախի Հանրապետության ողջ տարածքն այլևս մարտադաշտ է: Հրթիռահրետանային և օդային հարվածների տակ են հյուսիսից՝ հարավ, արևելքից՝ արևմուտք ընկած բոլոր բնակավայրերը: Եվ այդպես, գրեթե, ամեն օր: Սակայն, արդեն տեսանելի է, որ հակառակորդի բոլոր ծրագրերը, այդ թվում՝ նաև հեռահար հարվածներով ու դիվերսիոն խմբերով ընկճել արցախահայությանը, աստիճանաբար կրախի են մատնվում:

Հայ զինվորն, օր-օրի սերտելով թշնամու որդեգրած մարտավարության դասերը, դառնում է ստեղծված իրադրության տերը, ինչն զգացվում է, ինչպես պաշտպանական բոլոր տեղամասերում ընթացող մարտական գործողություններում, այնպես էլ դիվերսիոն խմբերի վնասազերծմանն ուղղված առճակատումներում: Այս տողերը գրում եմ ոչ թե լսածով, այլ քիչ առաջ Կարմիր շուկայի ձորակում իմ տեսածով: Այլ ճանապարհ չունենք, սա գոյապահպանության պատերազմ է և մենք դատապարտված ենք ՀԱՂԹԵԼՈՒ»:

Лента

Рекомендуем посмотреть