ՊԲ կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է. Արցախի ՊՆ-ն` լրացուցիչ միջոցներ չծախսելու խնդրանքով - RadioVan.fm

Онлайн

ՊԲ կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է. Արցախի ՊՆ-ն` լրացուցիչ միջոցներ չծախսելու խնդրանքով

2020-10-25 19:11 , Общество, 178

ՊԲ կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է. Արցախի ՊՆ-ն` լրացուցիչ միջոցներ չծախսելու խնդրանքով

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հաղորդագրություն է տարածել, որում ասված է.

«Խորին երախտիգիտություն հայտնելով մեր քաղաքացիներին` բանակի կարիքների համար անհրաժեշտ նյութական միջոցների ձեռք բերմանն արագ արձագանքելու համար, միևնույն ժամանակ հայտնում ենք, որ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության ՊԲ կարիքների համար ՔՆԱՊԱՐԿԵՐԻ անհրաժեշտ քանակը լրացված է և պարբերաբար իրականացվում է մատակարարում։

Մեր հայրենակիցներին խնդրում ենք լրացուցիչ միջոցներ չծախսել ԱՀ ՊԲ-ի համար ոչ հրատապ նյութական միջոցներ ձեռք բերելու կամ արտադրելու համար:

Անհրաժեշտության դեպքում ԱՀ ՊԲ-ն հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ: Ինչ վերաբերվում է քնապարկերի անհրաժեշտության մասին ահազանգերին, խնդրում ենք նման դեպքերում դիմողներին ուղղորդել ԱՀ ՊԲ համապատասխան թիկունքային ծառայություն»։

Лента

Рекомендуем посмотреть