Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել - RadioVan.fm

Онлайн

Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

2017-01-18 15:55 , Общество, 1063

Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

Հունվարի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող 1997թ. ծնված Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը: Այդ մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունից:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր ցավակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Лента

Рекомендуем посмотреть