Հերթական խախտումը. 09:10-ի սահմաններում հարավարևելյան դիրքերի ուղղությամբ արձակվել է 5 հրետանային արկ - RadioVan.fm

Онлайн

Հերթական խախտումը. 09:10-ի սահմաններում հարավարևելյան դիրքերի ուղղությամբ արձակվել է 5 հրետանային արկ

2020-10-26 09:23 , Общество, 961

Հերթական խախտումը. 09:10-ի սահմաններում հարավարևելյան դիրքերի ուղղությամբ արձակվել է 5 հրետանային արկ

Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:

Այդ մասին րոպեներ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

ՊՆ խոսնակը ավելի վաղ հայտնել էր, որ ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ՝ կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, որը պետք է ուժի մեջ մտներ այսօր՝ հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ից:

Лента

Рекомендуем посмотреть