Ադրբեջանը հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ․ Արցախի նախագահի խոսնակ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանը հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ․ Արցախի նախագահի խոսնակ

2020-10-26 09:26 , Общество, 954

Ադրբեջանը հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ․ Արցախի նախագահի խոսնակ

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆոյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանական կողմը հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ: Ողջ քաղաքակիրթ մարդկության նկատմամբ Ալիևի վարչակարգի ցուցաբերած այս բացահայտ լկտի պահվածքի վերաբերյալ համապատասխան հետևություններ դեռ կարվեն, բայց այսօր մեր բոլորիս խնդիրն է պաշտպանել Հայրենիքը թուրք-ոսոխից: Մեզ համար այլընտրանք չեն թողել, իսկ այդ միակ ճանապարհը, մեզ պետք է ուղեկցի միայն դեպի #Հաղթանակ»:

Նշենք՝ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը ավելի վաղ հայտնել էր, որ ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ՝ կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, որը պետք է ուժի մեջ մտներ այսօր՝ հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ից: Այնուհետ հաղորդվեց, որ հերթական խախտումն է գրանցվել ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:

Лента

Рекомендуем посмотреть