Covid-19-ից 18 մարդ է մահացել, 973 նոր դեպք է գրանցվել․ ՀՀ-ում վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

Covid-19-ից 18 մարդ է մահացել, 973 նոր դեպք է գրանցվել․ ՀՀ-ում վիճակագրությունն այսօր

2020-10-26 17:42 , Общество, 847

Covid-19-ից 18 մարդ է մահացել,  973 նոր դեպք է գրանցվել․ ՀՀ-ում վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում կատարված 2201 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) 973 նոր դեպք, արձանագրվել է մահվան 16+2 դեպք, առողջացել է 254 մարդ:

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ մարտի 1-ից առ այսօր՝ հոկտեմբերի 26-ը, ժամը 11:00-ը, կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 78 810 դեպք է հաստատվել, որոնցից 51 162-ն` առողջացած, 1196-ը` մահվան ելքով։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 339 է:

Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 16 ելքերին՝ առողջապահության նախարարությունից մանրամասնում են․

«Պացիենտները եղել են 69 (տղամարդ), 82 (կին), 93 (տղամարդ), 83 (կին), 56 (կին), 70 (կին), 73 (կին), 79 (տղամարդ), 79 (տղամարդ), 74 (կին), 79 (տղամարդ), 93 (կին), 71 (կին), 74 (կին), 84 (կին) և 55 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 26 113 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 379 541 թեստավորում:

Лента

Рекомендуем посмотреть