«Սև նետ», «ԻՍՏԻԳԼԱԼ», «ՍՎԴ». հակառակորդն այս գիշեր արձակել է 600 կրակոց - RadioVan.fm

Онлайн

«Սև նետ», «ԻՍՏԻԳԼԱԼ», «ՍՎԴ». հակառակորդն այս գիշեր արձակել է 600 կրակոց

2017-01-19 23:55 , Общество, 1034

«Սև նետ», «ԻՍՏԻԳԼԱԼ», «ՍՎԴ». հակառակորդն այս գիշեր արձակել է 600 կրակոց

Հունվարի 18-ին և լույս 19-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Ըստ հողորդագրությանը՝ ադրբեջանական զինուժը հարավային, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում կիրառել է նաև «Սև նետ», «ԻՍՏԻԳԼԱԼ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ՝ ընդհանուր առմամբ արձակելով շուրջ 90 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների»,-ասված է Արցախի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть