Ռազմական դրության ժամանակ աշխարհազորայիններն աշխատավարձի 50%-ի չափով կվարձատրվեն և կպարգևատրվեն. Արցախի կառավարության նոր որոշումը - RadioVan.fm

Онлайн

Ռազմական դրության ժամանակ աշխարհազորայիններն աշխատավարձի 50%-ի չափով կվարձատրվեն և կպարգևատրվեն. Արցախի կառավարության նոր որոշումը

2020-10-26 21:15 , Политика, 904

Ռազմական դրության ժամանակ աշխարհազորայիններն աշխատավարձի 50%-ի չափով կվարձատրվեն և կպարգևատրվեն. Արցախի կառավարության նոր որոշումը

Արցախի Հանրապետության կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ընդունել է «Ռազմական դրության ժամանակահատվածում աշխատողների վարձատրության գործընթացի կանոնակարգման մասին» N 553-Ն որոշումը։

Ըստ այդմ, «Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, որոշվել է.

1. Սահմանել պետական կառավարման մարմինների, պետական կազմակերպությունների ու հիմնարկների աշխատողների՝ ռազմական դրության ժամանակահատվածում վարձատրության հետևյալ չափանիշները.

1) Արցախի Հանրապետության տարածքում գտնվող՝

ա. տվյալ ամսում աշխատած աշխատակիցներին վճարվում է աշխատավարձ՝ համաձայն հաստիքային ցուցակի: Դրանից բացի յուրաքանչյուր մարմնում ձևավորվող պարգևատրման ֆոնդից աշխատակցին վճարվում է նաև պարգևատրում՝ մարմնի ղեկավարի կողմից որոշված չափով:

Պարգևատրման ֆոնդի չափերն են տվյալ ամսում սույն ենթակետի համաձայն վճարվող աշխատավարձի ֆոնդի.

- առողջապահության համակարգում՝ 75 տոկոսը,

- ԱՀ ազգային անվտանգության ծառայությունում, ԱՀ ոստիկանությունում,

-ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում՝ 50 տոկոսը,

-մյուս մարմիններում՝ 25 տոկոսը:

բ. տվյալ ամսում չաշխատած աշխատակիցներին վճարվում է փոխհատուցում՝ հաստիքային ցուցակով սահմանված աշխատավարձի չափով,

գ. զորահավաքային զորակոչի միջոցով կամ կամավորական հիմունքներով զինվորական ծառայության անցած, ինչպես նաև աշխարհազորայիններին վճարվում է աշխատավարձ՝ ըստ հաստիքային ցուցակի, և պարգևատրում՝ աշխատավարձի

50 տոկոսի չափով:

2) Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի

ՆՀ-465-Ն հրամանագրի համաձայն Արցախի Հանրապետության տարածքից դուրս եկած՝

ա. ծառայողական պարտականությունները կատարող աշխատակիցներին փաստացի աշխատած օրերի հաշվարկով վճարվում է աշխատավարձ՝ ըստ հաստիքային ցուցակի, իսկ չաշխատած օրերի համար վճարվում է սույն կետի «բ» ենթակետում նշված փոխհատուցումը՝ չաշխատած օրերի համամասնությամբ.

բ. չաշխատած աշխատակիցներին վճարվում է 100 000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում (բժշկական համակարգի աշխատողներին վճարվում է 68 000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում), բացառությամբ այն աշխատակիցների, որոնց առձեռն ստացվող եկամուտը չի գերազանցում 100 000 ՀՀ դրամը: Վերջիններիս վճարվում է փոխհատուցում՝ հաստիքային ցուցակով սահմանված աշխատավարձի չափով:

3) Արցախի Հանրապետության տարածքից Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի ՆՀ-465-Ն հրամանագրի խախտմամբ դուրս եկած, ինչպես նաև առանց մարմնի ղեկավարի համաձայնության Արցախի Հանրապետության տարածքից բացակայող արական սեռի աշխատողները չեն վարձատրվում:

Лента

Рекомендуем посмотреть