Ի աջակցություն Արցախի՝ նվիրատվության շեմը հատել է 150 մլն ԱՄՆ դոլարը - RadioVan.fm

Онлайн

Ի աջակցություն Արցախի՝ նվիրատվության շեմը հատել է 150 մլն ԱՄՆ դոլարը

2020-10-26 22:27 , Общество, 1096

Ի աջակցություն Արցախի՝ նվիրատվության շեմը հատել է  150 մլն ԱՄՆ դոլարը

«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքի շրջանակում այս պահի դրությամբ կատարված նվիրատվությունները հատել են 150 մլն ԱՄՆ դոլարի սահմանագիծը:

«Միասին հատեցինք $150 միլիոնը !

Շնորհակալություն համահայկական ընտանիքին։

Հաջորդ նպատակակետը` $200 միլիոն

Միացի՛ր համահայկական շարժմանը և կատարի՛ր քո նվիրատվությունը հիմա»,-հայտնում են Հիմնադրամից:

Հիշեցնենք՝ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամը սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների օրը, Արցախին օգնելու նպատակով հայտարարեց համազգային դրամահավաք-արշավ սկսելու մասին։

Օրեր առաջ էլ ազդարարվել է Հիմնադրամի նոր՝ «50 PLUS» համահայկական նախաձեռնության մեկնարկի մասին: Նպատակը դեպի հայրենիք դրամական հոսքերի շարունակականության ապահովումն է. եթե նախաձեռնությանը միանա 1 միլիոն հայ՝ ամսական պարբերաբար կատարելով 50 դոլար նվիրատվություն, ապա ամսական կհանգանակվի 50 մլն ԱՄՆ դոլար, իսկ տարեկան արդեն կունենանք կես մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

Лента

Рекомендуем посмотреть