Հայ դպրոցականները միջազգային օլիմպիադայում 4 մեդալ են նվաճել, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներն անգամ գովասանագրի չեն արժանացել. ԿԳՄՍՆ - RadioVan.fm

Онлайн

Հայ դպրոցականները միջազգային օլիմպիադայում 4 մեդալ են նվաճել, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներն անգամ գովասանագրի չեն արժանացել. ԿԳՄՍՆ

2020-10-26 22:30 , Образование, 2087

Հայ դպրոցականները միջազգային օլիմպիադայում 4 մեդալ են նվաճել, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներն անգամ գովասանագրի չեն արժանացել. ԿԳՄՍՆ

Էստոնիայում անցկացված Աստղագիտության և Աստղաֆիզիկայի 14-րդ միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել:

«Պատերազմական իրավիճակում հայ դպրոցականները հաղթել են 2020թ. Աստղագիտության և Աստղաֆիզիկայի 14-րդ միջազգային օլիմպիադայում, որն առցանց անցկացվել է Էստոնիայում։

Օլիմպիադային մասնակցել է 40 երկրի ավելի քան 280 աշակերտ։

Հայաստանը ներկայացրել է չորս մասնակից. բոլորն էլ արժանացել են մեդալների:

Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներից Արտաշես Գյոլեցյանը (11-րդ դասարան) արժանացել է ոսկե մեդալի, Եվա Հունանյանը և Կարեն Բաղդասարյանը (երկուսն էլ 12-րդ դասարան) արժանացել են արծաթե մեդալների: Քվանտ վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Դավիթ Գյուլամիրյանը ևս նվաճել է արծաթե մեդալ։

Թիմի հետ աշխատել են Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, ֆիզմաթ դպրոցի աստղագիտություն առարկայի ուսուցիչ Մարիետա Գյուլզադյանը և ֆիզմաթ դպրոցի աստղագիտության օլիմպիական խմբակի ղեկավար Վարդգես Մամբրեյանը:

Նշենք, որ օլիմպիադային մասնակցող 10 միլիոնանոց Ադրբեջանի և ավելի քան 70 միլիոնանոց Թուրքիայի թիմերի անդամներից որևէ մեկը նույնիսկ գովասանագրի չեն արժանացել»,-տեղեկանում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) հրապարակումից։

Лента

Рекомендуем посмотреть