Թշնամին գրավել է Կուբաթլուն, մոտեցել է Սյունիքի դարպասներին, բայց վիճակը ճակատագրական չէ. Արծրուն Հովհաննիսյան - RadioVan.fm

Онлайн

Թշնամին գրավել է Կուբաթլուն, մոտեցել է Սյունիքի դարպասներին, բայց վիճակը ճակատագրական չէ. Արծրուն Հովհաննիսյան

2020-10-26 22:42 , Общество, 1678

Թշնամին գրավել է Կուբաթլուն, մոտեցել է Սյունիքի դարպասներին, բայց վիճակը ճակատագրական չէ. Արծրուն Հովհաննիսյան

«Երեկ, ցավոք, ուշ երեկոյան ընթացած մարտերում հակառակորդին հաջողվել է գրավել Կուբաթլուն և առաջանալ որոշ ուղղություններով: Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը, որոնց միացած են ահաբեկչական տարբեր կազմակերպությունների և այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումներ, հարավ-արևելյան ուղղությամբ լայնածավալ հարձակում ձեռնարկեցին, միաժամանակ հրետակոծելով և ռմբակոծելով Արցախի քաղաքները: Ողջ օրվա ընթացքում այդ հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատի կոնկրետ տվյալ բնագիծը, չնայած որոշ տեղերում թվացյալ հաջողություն են ունեցել: Մեր ստորաբաժանումներին հաձողվել է հակագրոհով վերականգնել առաջնագիծը»,-այդ մասին «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»,-ում հրավիրված ասուլիսում ներկայացնելով ռազմաճակատում տիրող իրավիճակն ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության (ՊՆ) ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ օրվա ընթացքում շարունակվել են դիվերսիոն խմբերի որոնողական և ջախջախման գործընթացները:

«Այո, հակառակորդը որոշ տեղերում ունեցավ հաջողություն, այո, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ, ես հավատում եմ հայ զինվորի բազկին, խելքին, հմտությանը, տոկունությանը: Հաճախ մենք նահանջում ենք, որովհետև մարդկանց կյանքն ավելի թանկ է, նոր բնագծեր ենք զբաղեցնում, բայց դա ճակատագրական չէ: Վիճակը ծանր է, մարտերը՝ դաժան, պատերազմը՝ սաստիկ, բայց անելանելի չէ»,-ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը:

Կայացած ճեպազրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Лента

Рекомендуем посмотреть