Փնտրվում է սուպերմարկետի պահարանից գողություն կատարած կինը - RadioVan.fm

Онлайн

Փնտրվում է սուպերմարկետի պահարանից գողություն կատարած կինը

2017-01-19 15:55 , Общество, 885

Փնտրվում է սուպերմարկետի պահարանից գողություն կատարած կինը

«Երևանի բնակչուհուց ստացված հաղորդման համաձայն՝ 2016թ.դեկտեմբերի 26-ին գնումներ կատարելու նպատակով գնացել է Երևան քաղաքի սուպերմարկետներից մեկը, իսկ մինչ այդ շուկայից կատարած գնումներով տոպրակները թողել խանութի պահարանում։ Ավարտելով գնումները՝ քաղաքացին բանալիով բացել է պահարանը՝ ցանկանալով վերցնել տոպրակները և նկատել, որ դրանցից մեկը բացակայում է»։ Այդ մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ տեղեկացնելով, որ , նախաքննության ընթացքում ստացվել են սուպերմարկետում տեղակայված տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։ Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես մի կին, մտնելով սուպերմարկետ, բացում է այն պահարանի դուռը, որտեղ դրված են եղել հաղորդում ներկայացրած անձի կատարած գնումները, վերցնում տոպրակներից մեկը և հեռանում։

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված սպիտակ գլխարկով կնոջը հայտնաբերելու ուղղությամբ։

Լուսանկարները՝ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից.

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Лента

Рекомендуем посмотреть