«Նորից կրկնվեց՝ սաղ խոցելու ենք»․ ՀՀ հարավային սահմանի վերաբերյալ զեկուցվել է Տոնոյանին - RadioVan.fm

Онлайн

«Նորից կրկնվեց՝ սաղ խոցելու ենք»․ ՀՀ հարավային սահմանի վերաբերյալ զեկուցվել է Տոնոյանին

2020-10-27 16:15 , Политика, 883

«Նորից կրկնվեց՝ սաղ խոցելու ենք»․ ՀՀ հարավային սահմանի վերաբերյալ զեկուցվել է Տոնոյանին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հրամատարական կազմի հետ քննարկել է ՀՀ հարավային սահմանում առկա օպերատիվ իրադրությունը և առաջիկա քայլերն ու խնդիրները։

««Բոլոր շարժերը մեր կողմից ֆիքսվում են, չունենք անձնակազմի, մարդկային ու տեխնիկայի կորուստներ, իրավիճակը մեր կողմից վերահսկելի է...», «Գիտենք իրենց կրակային դիրքերի տեղերը, հանկարծ նորից կրկնվեց, սաղ խոցելու ենք, ջարդելու ենք, հակառակորդի ոտնձգությունը չենք թողնելու...»,-զեկուցվել է նախարարին։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Ադրբեջանը անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը։ Հակառակորդը շարունակել է կրակ վարել այդ ուղղությամբ, ինչի հետևանքով կան վիրավորներ։

Лента

Рекомендуем посмотреть