Տեղային նշանակության մարտեր են, հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները շարունակվում են - RadioVan.fm

Онлайн

Տեղային նշանակության մարտեր են, հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները շարունակվում են

2020-10-28 09:40 , Общество, 1017

Տեղային նշանակության մարտեր են, հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները շարունակվում են

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն:

Արցախի պաշտպանության նախարարության (ՊՆ) հաղորդմամբ՝ երեկոյան հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:

«Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները»,-ասված է Արցախի ՊՆ տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть