«Նրա օրինակով մենք պետք է սերունդներ դաստիարակենք». Ջալալ Հարությունյանին շնորհվեց Արցախի հերոսի կոչում - RadioVan.fm

Онлайн

«Նրա օրինակով մենք պետք է սերունդներ դաստիարակենք». Ջալալ Հարությունյանին շնորհվեց Արցախի հերոսի կոչում

2020-10-28 09:22 , Общество, 976

«Նրա օրինակով մենք պետք է սերունդներ դաստիարակենք». Ջալալ Հարությունյանին շնորհվեց Արցախի հերոսի կոչում

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության (ԱՀ ՊՆ), Պաշտպանության բանակի (ՊԲ) նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման։

Մարտական խնդրի կատարման ժամանակ օրեր առաջ վիրավորված գեներալը ապաքինման փուլում է և շուտով կմիանա ծառայակից ընկերներին:

Այդ մասին հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Այսօր որոշում եմ կայացրել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

Սա առաջին հերթին մեր բանակի հերոսական պայքարի գնահատականն է. այն պայքարի, որ, պատերազմի առաջին իսկ օրից սկսած, մղում են թե՛ հրամկազմը, թե՛ բոլոր ստորաբաժանումները` ցուցաբերելով աշխարհի ամենաբարձր պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը: Ջալալ Հարությունյանը մեր հերոսն է, և նրա օրինակով մենք պետք է սերունդներ դաստիարակենք:

Շնորհակալություն, պարոն գեներալ:

Պատի՛վ ունեմ:

Հ.Գ.

Ջալալ Հարությունյանի առողջությունը, բժիշկների հավաստմամբ, շուտով կվերականգնվի: Նա ապաքինման փուլում է և շուտով կմիանա ծառայակից ընկերներին: Համոզված եմ` հրամանատարի հարուստ փորձն ու գիտելիքները դեռ երկար են ծառայելու մեր Հայրենիքին»,-ասված է Արցախի նախագահի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Հիշեցնենք՝ Ջալալ Հարությունյանը Արցախի նախագահի հոկտեմբերի 26-ին իր ստորագրած հրամանագրով ազատվել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի պաշտոնից:

«Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա»,-ՊԲ մարտական կառավարման կենտրոնում հոկտեմբերի 26-ին իր ստորագրած հրամանագրերը ներկայացնելիս՝ ասել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակվել է նախկինում հանրապետության զինված ուժերում մի շարք պատասխանատու պաշտոններ զբաղեցրած գեներալ-լեյտենանտ Միքայել Ալբերտի Արզումանյանը:

Лента

Рекомендуем посмотреть