Քիչ առաջ թշնամին թիրախավորել է բերդաքաղաք Շուշին - RadioVan.fm

Онлайн

Քիչ առաջ թշնամին թիրախավորել է բերդաքաղաք Շուշին

2020-10-28 10:52 , Общество, 109

Քիչ առաջ թշնամին թիրախավորել է բերդաքաղաք Շուշին

Քիչ առաջ թշնամին թիրախավորել է բերդաքաղաք Շուշին, իրավիճակը լարված է մնում Ավետարանոցի ձորակում. Այդ մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ):

«Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախի բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։

Երեկոյան Մարտունին և Ասկերանի վերին ենթաշրջանն են հայտնվել թշնամական ուժերի թիրախում, իսկ կեսգիշերից հետո կայուն լարված իրավիճակը պահպանվել է` առանց կրակի։

Առավոտյան ռազմագործողություններին զուգահեռ, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը նորից կրակ է վարել։ Ավետարանոցի ձորակում իրավիճակը մնում է լարված։

Իսկ քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել։

Բարեբախտաբար, տուժածներ չկան»,-ասված է Արցախի ԱԻՊԾ տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть