«Սմերչ»-ի հարվածներից Շուշիում մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել - RadioVan.fm

Онлайн

«Սմերչ»-ի հարվածներից Շուշիում մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել

2020-10-28 12:57 , Общество, 941

«Սմերչ»-ի հարվածներից Շուշիում մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել

«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին, խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։

Այդ մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ):

Նշվում է, որ «Սմեր» կայանքից մեկ հարված հասցվել է նաև մայրաքաղաք Ստեփանակերտին։ Տուժածներ չկան։

Ժամեր առաջ Արցախի ԱԻՊԾ-ն տեղեկացրել էր, որ առավոտյան, ռազմագործողություններին զուգահեռ, Ադրբեջանը նորից կրակ է վարել խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Հաղորդվել էր Ավետարանոց ձորակում իրավիճակի լարված մնալու և բերդաքաղաք Շուշին թիրախավորելու մասին։

Лента

Рекомендуем посмотреть