Արգելվել է Իրանից թռչնամսի ներմուծումը Հայաստան - RadioVan.fm

Онлайн

Արգելվել է Իրանից թռչնամսի ներմուծումը Հայաստան

2017-01-23 22:55 , Общество, 828

Արգելվել է Իրանից թռչնամսի ներմուծումը Հայաստան

Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի հանրապետություն կանխելու նպատակով՝ ժամանակավորապես արգելվել է այդ երկրի Ղազվին, Թեհրան, Քերմանշահ, Գիլան, Մերքեզի և Գոլեստան նահանգներից Հայաստանի Հանրապետություն` կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը՝ մինչև այդ երկրում բարձր ախտածին թռչնի գրիպ հիվանդության վերացման մասին տեղեկատվության հրապարակումը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից՝ նշելով, որ արգելանքը չի տարածվում այդ երկրներից մինչև 2017 թվականի հունվարի 20-ը ներմուծված նշված ապրանքների վրա:

Лента

Рекомендуем посмотреть