29 զոհված հայ զինծառայողի մարմիններ և 1 քաղաքացիական անձ է վերադարձվել հայկական կողմին. ՊՆ խոսնակ - RadioVan.fm

Онлайн

29 զոհված հայ զինծառայողի մարմիններ և 1 քաղաքացիական անձ է վերադարձվել հայկական կողմին. ՊՆ խոսնակ

2020-10-29 15:57 , Общество, 1085

29 զոհված հայ զինծառայողի մարմիններ և 1 քաղաքացիական անձ է վերադարձվել հայկական կողմին. ՊՆ խոսնակ

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Ռուսաստանի Դաշնության բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ, Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ հայկական կողմին է փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում զոհված 29 հայ զինծառայողների մարմինները։ Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ ԿԽՄԿ-ի ջանքերով Հայաստան է վերադարձվել մեկ քաղաքացիական անձ:

«Իր հերթին հայկական կողմը, հավատարիմ մնալով հումանիտար հրադադարի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին, կրկին պատրաստակամություն է հայտնում ադրբեջանական կողմին հանձնել Արցախի տարածքում գտնվող ադրբեջանցի զինծառայողների մարմինները, մեկնարկել արցախա-ադրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով ռազմական գործողությունների արդյունքում միջդիրքային հատվածից աճյունների դուրսբերման, ինչպես նաև ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվության փոխանցման և հետագայում վերջիններիս փոխանակման գործընթացը»,-ասված է ՊՆ խոսնակի տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть