Ներքնահարկում բնակվող բազմանդամ ընտանիքն աջակցության կարիք ունի. առնետը վնասել է երեխայի դեմքը - RadioVan.fm

Онлайн

Ներքնահարկում բնակվող բազմանդամ ընտանիքն աջակցության կարիք ունի. առնետը վնասել է երեխայի դեմքը

2017-01-24 15:55 , Общество, 829

Ներքնահարկում բնակվող բազմանդամ ընտանիքն աջակցության կարիք ունի. առնետը վնասել է երեխայի դեմքը

20-ամյա Սիրանուշը երեք երեխաների ու ամուսնու հետ բնակվում է սեփական տան ներքնահարկում:

«Տունը շատ խոնավ է, այդ խոնավության պատճառով երեխեքս հաճախակի հիվանդանում են: Տան պատուհանների մի մասը ջարդված է, հնարավորություն չունենք վերականգնելու: Տեղը ցելոֆան ենք կպցրել, բայց դա չի օգնում»,- պատմում է Սիրանուշը: Ձմռան սկզբին ընտանիքին վառելափայտով աջակցել է հասարակական կազմակերպություներից մեկը: Այն, սակայն, արդեն ավարտվում է:

Երեք երեխաների մոր խոսքով, տանը պարբերաբար առնետներ են հայտնվում: Ու թեեւ փորձում են ոչնչացնել դրանց, սակայն երեխաներին անվնաս պահել ոչ միշտ է հաջողվում: Երեխաներից մեկի դեմքն առնետը նախորդ գարնանն էր վնասել:

Ընտանիքում որեւէ մեկը չի աշխատում: Ամուսինը, ով ավտովթարի հետեւանքով մի շարք խնդիրներ է ձեռք բերել ու ի վիճակի չէ ծանր աշխատանք կատարել, ընդամենը 29 տարեկան է:

Ստիպված են լինում բավարարվել 36.000 դրամի նպաստով ու ամուսու 16.000 դրամ թոշակով:

«Եթե խանութներից տալիս են, նիսյա ուտելիք ենք վերցնում, որ երեխեքը սոված չմնան, եթե չէ՝ երեխեքին մի կերպ կիսասոված պահում ենք»,- ասում է Սիրանուշը՝ երեք աղջիկներին խնամելու հարցում ակնկալելով բարերարների աջակցությունը:

Սիրանուշին օգնել ցանկացողները կարող են զանգահարել նրան 098345343 հեռախոսահամարով։

News.am

Лента

Рекомендуем посмотреть