Հաց արտադրող 21 տնտեսվարող սուբյեկտի աշխատանքը կասեցվել է. ստուգումները շարունակվում են - RadioVan.fm

Онлайн

Հաց արտադրող 21 տնտեսվարող սուբյեկտի աշխատանքը կասեցվել է. ստուգումները շարունակվում են

2017-01-25 23:55 , Общество, 1288

Հաց արտադրող 21 տնտեսվարող սուբյեկտի աշխատանքը կասեցվել է. ստուգումները շարունակվում են

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մայրաքաղաքում և մարզերում հաց արտադրող 24 տնտեսավարող սուբյեկտների մոտ հացի արտադրության ոլորտում վերահսկողություն է իրականացրել: Արդյունքում՝ կասեցվել է 21 տնտեսավարող սուբյեկտների արտադրական գործընթացը:

ՍԱՊԾ այսօր տարածած տեղեկատվության համաձայն՝ արտադրողների մեծ մասի մոտ արձանագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների անհամապատասխանություններ ինչպես հիգիենայի նորմերին, այնպես էլ սննդամթերքի մակնշմանը, արտադրության կազմակերպմանը, տեղափոխմանը և փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջների խախտումներ: Հայտնաբերվել են նաև դեպքեր, երբ աշխատակիցները չեն անցել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություն:

Կասեցումներ

Տնտեսավարող Մարզ Հայտնաբերված խախտումներ

Ա/Ձ Մարուսյա Թումանյան Արագածոտնի մարզ,ք. Արտաշատ Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

Ա/Ձ Հովհաննես Վարդապետյան Տավուշի մարզ,գ. Աչաջուր Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է սանիտարական գրքույկ)

Ա/Ձ Աստղիկ Ասատրյան Վայոց ձորի մարզ,ք. Եղեգնաձոր Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

Ա/Ձ Հուսիկ Մելքոնյան Գեղարքունիքի մարզ,գ. Վաղաշեն Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

Ա/Ձ Ավագ Կարապետյան Արագածոտնի մարզ,ք. Արտաշատ Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

Ա/Ձ Ալվարդ Քոքոբելյան Տավուշի մարզ,գ. Աչաջուր Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է սանիտարական գրքույկ)

Ա/Ձ Հակոբ Գևորգյան Վայոց ձորի մարզ,ք. Վայք Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

Ա/Ձ Մհեր Հակոբյան Գեղարքունիքի մարզ,ք. Վարդենիս Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է սանիտարական գրքույկ)

Ա/Ձ Արմենուհի Մելքումյան Կոտայքի մարզ,գ. Արամուս Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

Ա/Ձ Սենո Խալաթյան Շիրակի մարզ,ք. Գյումրի Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

Ա/Ձ Բելա Սարգսյան Սյունիքի մարզ,ք. Մեղրի Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է սանիտարական գրքույկ)

Ա/Ձ Սուրեն Հովհաննիսյան Արարատի մարզ,գ. Այնթապ Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

Ա/Ձ Նարինե Մելիքյան Կոտայքի մարզ,ք. Չարենցավան Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է սանիտարական գրքույկ)

Ա/Ձ Միքայել Մխիթարյան Շիրակի մարզ,ք. Գյումրի Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

Ա/Ձ Անդրանիկ Հարությունյան Սյունիքի մարզ,ք. Սիսիան Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

Ա/Ձ Արթուր Աղաջանյան Արարատի մարզ,ք. Վեդի Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

Ա/Ձ Արման Տերտերյան Արմավիրի մարզ, ք. Էջմիածին Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

Ա/Ձ Արկադի Ռաֆայելյան Լոռու մարզ,ք. Տաշիր Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է սանիտարական գրքույկ)

Ա/Ձ Մելիքսեթ Հակոբյան Արմավիրի մարզ,ք. Արմավիր Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

«Սեդա Բոջուկյան» ՍՊԸ Լոռու մարզ,ք. Վանաձոր Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

«Գավառի հաց» ԲԲԸ Գեղարքունիքի մարզ,ք. Գավառ Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ


Փաստաթղթային անհամապատասխանություններ

«Ջոն և Միլենա» ՍՊԸք. ԵրևանԱրտադրական գործընթացի փաստաթղթավորման հետ կապված որոշակի շեղումներ, որոնք տեղում վերացվել են
«Նորք-7» ՍՊԸք. ԵրևանԱրտադրական գործընթացի փաստաթղթավորման հետ կապված որոշակի շեղումներ, որոնք տեղում վերացվել են

Հայտնաբերված թերությունների վերացման նպատակով՝ տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել են ժամկետներ, միաժամանակ՝ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվել է անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն՝ արտադրական գործընթացը ճիշտ կազմակերպելու նպատակով:

Лента

Рекомендуем посмотреть