ՌԴ բանտում գտնվող հայաստանցի վարորդը կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց - RadioVan.fm

Онлайн

ՌԴ բանտում գտնվող հայաստանցի վարորդը կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց

2017-01-25 23:55 , Общество, 820

ՌԴ բանտում գտնվող հայաստանցի վարորդը կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց

Ավելի քան երկու տարի ռուսաստանյան բանտում գտնվող Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի միջնորդությամբ կտեղափոխվի քաղաքացիական բժշկական հաստատություն. Հայաստանի օմբուդսմենի և Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի հաստատությունների միջև համագործակցության համաձայնագրի շրջանակներում Ռուսաստանի հանձնակատարի ներկայացուցիչները հատուկ այցելություն են կատարել ազատությունից զրկման այն վայր, որտեղ պատիժ է կրում Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ուսումնասիրվել են նրա պատժի կրման պայմաններն ու առողջական վիճակը: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փոխանցմամբ՝ Հարությունյանի բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ նա գտնվում է բժշկական հսկողության ներքո: Ներկայումս նրա առողջական վիճակը բուժաշխատողները գնահատել են բավարար: Այցի ընթացքում Հրաչյա Հարությունյանը հանձնակատարի ներկայացուցիչներին գանգատվել է մեջքի շրջանում ցավերից: Դրա հիման վրա ազատությունից զրկման վայրի բժշկական ղեկավարության հետ համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին քաղաքացիական բժշկական հաստատությունում կկազմակերպվեն Հարությունյանին անհրաժեշտ հետազոտությունները և համապատասխան բուժումը:

Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան պատասխան նամակով տեղեկացրել է նաև, որ Հրաչյա Հարությունյանի իրավունքների պահպանման հարցը վերցված է հատուկ հսկողության:

Հիշեցնենք, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը Տրոիցկի շրջանի դատարանի վճռով 2014-ի օգոստոսին դատապարտվեց 6 տարի 9 ամսվա ազատազրկման: Նրա վարած բեռնատարը մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտակայքում շրջվել և բախվել էր ավտոբուսին: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 18 մարդ էր զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։ Ըստ քննության՝ Հարությունյանի վարած բեռնատարը պատշաճ ձևով չի սպասարկվել, արգելակները սարքին չեն եղել, ինչի մասին նա պարտավոր էր իմանալ։

Лента

Рекомендуем посмотреть